Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ամանդա Փոլ. Բոլորին են հայտնի Թուրքիայի վրա Ադրբեջանի ազդեցության լծակները

Ամանդա Փոլ. Բոլորին են հայտնի Թուրքիայի վրա Ադրբեջանի ազդեցության լծակները
20.06.2015 | 18:21

1993թ. հայ-թուրքական սահմանի փակման գլխավոր պատճառը եղել է ղարաբաղյան հակամարտությունը, բայց դա չի հանգեցրել հարցի կարգավորման որեւէ դրական շարժի։ Այս մասին Երեւանում հունիսի 19-ին՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth 89-րդ սեմինարի ժամանակ ասել է Քաղաքականության եվրոպական կենտրոնի ավագ վերլուծաբան Ամանդա Փոլը։

Նրա խոսքով, եթե հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը հաջողությամբ պսակցի, Հայաստանի տնտեսական վիճակը կբարելավվի, իսկ Հարավային կովկասն ավելի անկախ կդառնա Ռուսաստանի ազդեցությունից։ Միաժամանակ Փոլը նկատել է, թե հնարավոր չի համարում Թուրքիայի կողմից նման հավակնոտ գործընթացի նախաձեռնումը։ «Թուրքիայի առջեւ ռազմավարական երկընտրանք է, ինչպես կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հաշվի առնելով Ադրբեջանի շահերը։ Բոլորին են հայտնի Թուրքիայի վրա Ադրբեջանի ազդեցության լծակները»,- ասել է նա։

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ